May 2023 Page 23

Թուրքիան Հայաստանից պահանջել է քանդել «Նեմեսիս»-ի հուշարձանը

Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե Երևանում գտնվող «Նեմեսիս» հուշարձանը չապամոնտաժվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ, նա կշարունակի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», – ասել է Չավուշօղլուն։

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանն այսօր կմեկնի ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

Կարդալ ավելին

FLYONE ARMENIA-ի հերթական ձախողումը․ Ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Դուբայի օդային տարածք

Երեկ՝ մայիսի 7-ին, Երևան-Դուբայ չվերթը սպասարկող FlyOne Armenia ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Իրանի Շիրազի օդանավակայանում։ Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն Aysor.am-ին տեղեկացրեց, որ դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք: «Սոցիալական ցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի…

Կարդալ ավելին

Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և Արցախում ստեղծում հումանիտար ճգնաժամ. «Թաթոյան» հիմնադրամ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։ Այցի նպատակն էր տեղում գնահատել իրավիճակը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակումը։ Խումբը դիտարկել է վերջերս տեղադրված ադրբեջանական անցակետը։ Այցը ապացուցեց, որ այս անցակետը միջոց է,…

Կարդալ ավելին