May 2023 Page 24

ՌԴ խաղաղապահ զորակազմը 30 տոննա բեռ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ

ՌԴ խաղաղապահ զորակազմը մարդասիրական օգնություն է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ «ՌԴ խաղաղապահ զորակազմը «Մենք միասին ենք» բազմազգ նախագծի շրջանակում Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 30 տոննա մարդասիրական օգնություն»,– ասված է ՌԴ ՊՆ  հաղորդագրությունում։ Նշվում է, որ բեռում եղել է մթերք, որն ուղարկվել է Լեռնային Ղարաբաղի հեռավոր գյուղեր։

Կարդալ ավելին

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կհանդիպեն Բրյուսելում․ FT

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս շաբաթավա վերջին կվերսկսեն խաղաղ բանակցությունները Բրյուսելում։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Financial Times-ին հայտնել են հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքներին ծանոթ դիվանագետները։

Կարդալ ավելին

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: «Հաճելի է լսել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 4-օրյա կառուցողական բանակցություններից հետո կայուն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել։ Բանակցություններին և երկխոսությանը այլընտրանք չկա:ՆԱՏՕ-ն աջակցում է մեր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների…

Կարդալ ավելին

ՌԴ խաղաղապահների միջոցով սնունդ ու դեղորայք է ուղարկվել կրկնակի շրջափակման մեջ հայտնված Արցախի գյուղեր

Մայիսի 5-ին ՌԴ խաղաղապահների միջոցով որոշ քանակությամբ սնունդ ու դեղորայք է ուղարկվել կրկնակի արգելափակման մեջ հայտնված Շուշիի շրջանի 4 գյուղի բնակչությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արացախի հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին, և վերջին օրերին սուր հումանիտար ճգնաժամ էր առաջացել այնտեղ՝ առանց առաջին անհրաժեշտության պարագաների որևէ պաշարի:Այսօր վերջապես կարողացել ենք…

Կարդալ ավելին