Երևան-Ստամբուլ չվերթերն իրականացվում են ըստ ժամանակացույցի, Թուրքիան արգելել է միայն տարանցիկ չվերթերը Հայաստանից
Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռիչքներ են իրականացնում երրորդ երկրներ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Պատճառը Երևանի կենտրոնում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի տեղադրումն է։ Նշենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են FLYONE ARMENIA ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա…
