May 2023 Page 43

Նորք-Մարաշ, Նոր Նորք, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 4-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 5-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի եւ Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նորք-Մարաշ վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի՝ Դավիթ Բեկի, Սարի Թաղի 3-28 փողոցների, Մուշական և Վարդաշեն  թաղամասերի, Նոր Նորք վարչական շրջանի՝ Մոլդովական, Գյուրջյան և Շոպրոնի փողոցների անհատական տնատիրությունների,…

Կարդալ ավելին

Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը

Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ «Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», – «Ազատությանը» փոխանցել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Կարդալ ավելին

Թուրքիայում Ալեն Սիմոնյանը կհանդիպի Մուստաֆա Շենթոփի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու: ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն Aysor.am-ի հետ զրույցում չի մեկնաբանել, թե արդյոք կառավարական ինքնաթիռով են մեկնելու: Հարցին՝ թե ի՞նչ է…

Կարդալ ավելին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց: Նախագիծը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ ձայն: Երեկ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե հանձնաժողովն աշխատանքների ընթացքում  պահանջել ու ստացել է 4154 գաղտնի ու  հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ՝ 14 հազար էջից ավելի ծավալով: «Դրանց մանրակրկիտ…

Կարդալ ավելին