Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, մեր տեղեկություններով, Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով, քանի որ Երեւան-Անկարա ուղիղ չվերթ չկա։ ԱԺ նախագահի խոսնակը երեկ չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունը։ Պատվիրակությունը մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաեւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու:…
