May 2023 Page 50

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ղազարյանը 1 նոկաուտով հաղթել է մրցակցին

 Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել է Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նույնգեյբոսին: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։ Նշենք, որ բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցում է 11 մարզիկով: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան…

Կարդալ ավելին

Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ Արման Եղոյան

Նախնական պայմանավորվածություն կա և, ըստ դրա, հանդիպում պետք է լինի Հայաստանի և  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, թե Վաշինգտոնում կայացած հանդիպումը չի հակասում Մոսկվայում կայանալիք հանդիպմանը։ «Բանակցություններից հայկական կողմը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի», – ասաց պատգամավորը։ Հարցին, թե հնարավո՞ր է նոր զիջումներ լինեն, քանի որ բանակցությունները,…

Կարդալ ավելին

Դուք ինչո՞ւ մեզ հետ Թուրքիա չեք գալիս․ Թունյանը՝ Մանուկյանին

ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստում Բաբկեն Թունյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում Վաշինգտոնում ընթացող բանակցություններին, ասաց. «Վաղը չէ մյուս օրը մենք Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Թուրքիա, Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ…

Կարդալ ավելին

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկագիր է հրապարակել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի՝ մայիսի 1-ի դրությամբ գործունեության վերաբերյալ: «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի…

Կարդալ ավելին