May 2023 Page 51

Կարծում ենք՝ այս երկու երկրի միջև հնարավոր է խաղաղություն. Պետդեպը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ երեկ կայացած հայ-ադրբեջանական բանակցություններին: «ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար նախարար Բայրամովին այս շաբաթ բանակցություններն անցկացնելու նպատակով, քանի որ նրանք միասին աշխատում են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային հասնելու համար: Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Սա…

Կարդալ ավելին

Էդգար Ղազարյանը բողոքարկել է Անահիտ Մանասյանի ընտրությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակական գործիչ, ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը Վարչական դատարանում բողոքարկել է Ազգային ժողովի որոշումը՝ Անահիտ Մանասյանին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու վերաբերյալ՝ դատարանից պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ-ի այդ որոշումը։ Էդգար Ղազարյանի դիմումի հիմքերից մեկն այն է, որ Անահիտ Մանասյանը՝ լինելով գլխավոր դատախազի տեղակալ, հրաժարական չտալով այդ պաշտոնից և փաստացի զբաղեցնելով…

Կարդալ ավելին

ՊՆ-ում նոր բացահայտումներ կլինեն. սպասվում են ձերբակալություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների գործունեության մեջ բացահայտումներ կանեն. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սպասվում են ձերբակալություններ: Այդ բացահայտումները կապված են ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից զինվորների օգտին կլորիկ գումարի դիմաց ինչ-ինչ ծառայություն մատուցելու դեպքերի հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերով կալանավորվել էին ՊՆ զորամասի…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանը կադրային ջարդ է սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնավարումը դեռ նոր-նոր սկսած Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմում իսկական կադրային ջարդ է սկսել, նա ՄԻՊ աշխատակիցներին ասել է, որ իր սեփական աշխատակազմն է ձևավորում և լավ կլինի, որ կամովին դիմումներ գրեն ու գնան։ ՄԻՊ աշխատակիցների մի մասը համաձայնել է Մանասյանի առաջարկին՝ համարելով անիմաստ դիմադրելը եւ համաձայնելով, որ ամեն…

Կարդալ ավելին