ՀՀ բնակչության թվի փոփոխությունները. մշտական բնակչությունը զգալի նվազել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 928 հազար 914 մարդ, իսկ նույն ժամանակահատվածում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 638 հազար 917: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա…
