2024 թ հունվարին ՀՀ արդյունաբերությունն աճել է 21 %-ով, բայց էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6.4%-ով

2024 թ հունվարին ՀՀ արդյունաբերությունն աճել է 21 %-ով, բայց էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6.4%-ով

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն 2024 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվությունը կազմել է 10.7 %։

Նշվում է, որ արդյունաբերությունը աճել է 21 %-ով, շինարարությունը 9.5 %-ով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 19.3 %-ով, այն դեպքում, երբ ծառայությունների ծավալն աճել է ընդամենը 4.4%-ով։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ սպառողական գները նվազել են 0.9%-ով, արդյունաբերական ապրանքներինը՝  0.3%-ով։

6.4%-ով նվազել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 78.8%-ով, որից արտահանումը 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 61.4%-ով։

Leave a Reply

Your email address will not be published.