January 4, 2024

2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս երեք երկրի հետ. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Գլոբալ մասշտաբով փոխշահավետ կապերի ընդլայնման և զարգացման նպատակով 2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս երեք երկրի՝ Տրինիդադ և Տոբագոյի, Սաուդյան Արաբիայի և Բոտսվանայի հետ։ Այժմ այն երկրների թիվը, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, 182 է»։

Կարդալ ավելին

«Մտահոգություններն ու անհանգստություններն առավել խորանում են». ընդդիմադիր պատգամավորներն ԱԳՆ-ում ծանոթացել են խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի առաջարկներին

  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ վերջերս Երևանին հղված ադրբեջանական առաջարկներին ու համատեղ հայտարարություն տարածել:   «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացանք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետի տեղակալներ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վայոց ձորի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Բացի այդ, վարչապետի այլ 2 որոշումներով Արսեն Խաչատրյանն ու Բագրատ Սողոմոնյանը նշանակել են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալներ:

Կարդալ ավելին

Գեւորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Գևորգ Սուրենի Բաղդասարյանի Կենսագրությունը Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2009թ. նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2012թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի…

Կարդալ ավելին