Տոնական օրերին ՔԿՀ-ներում առգրավվել են 142 հեռախոս, 9 wi-fi սարք, 10 կտրող-ծակող առարկա, 153 լիտր խմիչք, թմրանյութեր

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի հրամանով ամանորյա տոների հետ կապված բոլոր քրեակատարողական հիմնարկներում դեկտեմբերի 25-ից իրականացվել է ուժեղացված ծառայություն։ Ծառայության պետի հրամանի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկների անձնակազմերը կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկել են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց արդյունքում նախատոնական օրերին ներթափանցման փորձերի ժամանակ և բնակելի գոտիներից հայտնաբերվել և առգրավվել են…

Կարդալ ավելին

Օտարերկրացի զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիություն կստանան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով թույլատրվում է քաղաքացիություն տրամադրել օտարերկրացիներին, ովքեր պայմանագիր են կնքել ՌԴ զինված ուժերում զինվորական ծառայության համար։ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար իրավունք ունեն դիմել հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զորամիավորումներում  զինվորական ծառայության պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիները», – ասված է հրամանագրում: Սա վերաբերում է նաև այս…

Կարդալ ավելին

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը՝ Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հունվարի 3-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Երուսաղեմի հայկական թաղամասի ղեկավարների մտահոգությունը, որ Իսրայելի կառավարությունն օգտագործում է Գազայի հատվածում հակամարտությունը՝ մեծ թվով հայ քրիստոնյաների «Կովերի պարտեզից» վտարելու համար։ «Այս հարցին կոնկրետ պատասխան չկա։ Բայց, ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի, որը կարող է սրել…

Կարդալ ավելին

Բորել. Ողջ Մերձավոր Արևելքը կարող է կրակի մեջ հայտնվել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում բռնության անխուսափելի տարածման մասին, եթե Գազայի հետ Իսրայելի հակամարտությունը չլուծվի:   Եվրանյուզի հաղորդմամբ, նա հայտարարություն է արել այն բանից մեկ օր անց, երբ Բեյրութում անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրին: Իսրայելը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն…

Կարդալ ավելին