Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. առանձին հատվածներում` բուք, մառախուղ

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։

Կարդալ ավելին

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 32 հարց է, որից 29-ը չի զեկուցվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 4-ին, անցկացնում է իր այս տարվա առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից չի զեկուցվում 29-ը: Եվս 3 հարց գաղտնի է:   Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.   – «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծին հավանություն տալու մասին,   –…

Կարդալ ավելին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել են պաշտոններից

Կառավարության որոշումներով պաշտոններից ազատվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։   Համապատասխան հարցերը ներառված են կառավարության այսօրվա նիստի օրակարգում։   Հիշեցնենք, որ նախօրեին Լոռու մարզ այցի ժամանակ Փաշինյանը դժգոհել էր դպրոցների հիմնանորոգման և կահավորման որակից ու հայտարարել, որ չի հանդուրժելու նման իրավիճակ։ Այցի ընթացքում նրան ուղեկցում էին քաղաքաշինության կոմիտեի…

Կարդալ ավելին