Առատ ձյան պատճառով Աբովյանի տրանսպորտային հանգույցից մինչև Քաղսիի տրանսպորտային հանգույց ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 5-ին՝ ժամը 11։20-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապրհի կմ18+000-39+000 հատվածը (Աբովյանի տրանսպորտային հանգույցից մինչև Քաղսիի տրանսպորտային հանգույց) փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։   Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Կարդալ ավելին

Դասագրքերը պետք է տան պետականակենտրոն ուղերձներ. այդտեղ էլ շատ մեծ ամպլիտուդ կա, և պետք է շատ ուշադիր լինել. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում ընդունվել են ռազմավարական ոլորտային կարևոր փաստաթղթեր՝ ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունները: Ստեղծվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և…

Կարդալ ավելին

Պուտինը պարգեւատրել է Ադամյանին, Բաբայանին, Բայախչյանին, Քեռյանին, Փյումպուլյանին

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը պետական ​​մրցանակի է արժանացել ԶԼՄ-ների զարգացմանը մատուցած ծառայությունների համար։ Բաբայանը պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով։   ՌԴ նախագահ Պուտինի ստորագրած փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։   Նույն մրցանակներին են արժանացել НТВ բաժնետիրական հեռուստաընկերության բաժնի ղեկավար Նիկոլայ Բայախչյանը և Ռուսաստանի ԱՆՕ Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Արմեն Քեռյանը։…

Կարդալ ավելին

Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

  Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Հունվարի 5-ի երեկոյան մատուցվում է Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ։   Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ…

Կարդալ ավելին