January 8, 2024

Կա համաձայնություն, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն. Արմեն Գրիգորյան

Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է` «Խաղաղության պայմանագրի» ադրբեջանական կողմի առաջարկներին։ Կա համաձայնություն, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները ևս հանդիպեն։ Այս մասին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:   «Այժմ ակնկալում ենք Ադրբեջանի պատասխանը։ Մենք նույնպես դրական ենք համարում դինամիկան, սակայն կան հարցեր, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք…

Կարդալ ավելին

Այրվել է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին սպասարկող ծառայողական УАЗ-ը

Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է եղել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դիլիջանից դեպի Բերդ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում: Հայտնում է shamshyan.com-ը:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այրվել է УАЗ մակնիշի ավտոմեքենա, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:   Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:   Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վառվող…

Կարդալ ավելին

Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացրեց ևս երեք ամսով։ Դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց Աշոտյանի փաստաբանների` նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Աշոտյանին կալանքից ազատելու երաշխավոր հանդես էին եկել Կոլումբիայի նախկին նախագահը, Վրաստանի նախկին ԱԳ նախարար Գեորգի Ծերեթելին, Հայաստանից՝ Խոսրով Հարությունյանը, Ռաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավորներ՝ Աղվան Վարդնյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը, Տիգրան…

Կարդալ ավելին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հետ Միրզոյանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։   Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Կարդալ ավելին