Հունաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Հունվարի 10-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։   Նշվում է, որ հունվարի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Յորղոս Գերապետրիտիսի համատեղ մամուլի ասուլիսը:

Կարդալ ավելին

ԱՄՆ-ն կշարունակի իր ամուր աջակցությունն արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու ջանքերին

Երևանյան այցի ընթացքում Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան ընդլայնվող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերը, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու ջանքերին»,- նշված է գրառման մեջ

Կարդալ ավելին

Գորիսում ուժեղ քամին ավերածություններ է առաջացրել

Գիշերվանից սկսած Գորիսում ուժգին քամի է։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, մեքենաներ, էլեկտրասյուներ, էլեկտրական լարեր, ինչպես նաև պատուհաններ, արևային վահանակներ։   Գորիսի համայնքապետարանից  հայտնում են, որ Գորիսի համայնքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը եղել է դեպքի վայրերում, արձանագրել ավերածությունները. այժմ հաշվարկվում են վնասի չափերը:

Կարդալ ավելին

Ռուբեն Ռուբինյանն ու Լուիս Բոնոն մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 9-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձ…

Կարդալ ավելին