ՀՀ վարչապետին է ներկայացվել ԱԳ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ուղղություններով կատարված աշխատանքները, ընթացիկ և հաջորդ տարվա համար նախանշվող ծրագրերն ու առաջնահերթությունները։ Համապատասխանաբար, հանգամանալից անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական և…
