Արտաքին գործերի փոխնախարարն ազատվել է աշխատանքից

Վահե Գևորգյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գևորգյան այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 7-ին։

Կարդալ ավելին

Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027-ից չի գործի նաև 4 մարզերում

Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներով սահմանվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիպոտեկային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում…

Կարդալ ավելին

Խուզարկություններ ՔԿՀ-ներում. հայտնաբերվել են հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ, այլ արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության ապահովման և հատուկ նշանակության բաժինների ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ հունվարի 9-ին իրականացրել են հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։ Արդյունքում՝ տարբեր խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ, այլ արգելված իրեր, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց խցերից դուրս են բերվել ՀՀ ԱՆ…

Կարդալ ավելին

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան 2024 թվականի հունվարի 9-ից ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից: «Իրականացրած կրթական լայնածավալ բարեփոխումների արդյունքում ռազմական ակադեմիան հնարավորություն է ստացել հայտ ներկայացնել՝ Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիային անդամակցելու նպատակով։ Հաշվի առնելով ակադեմիայի իրականացրած կրթական բարեփոխումները՝ հայտը հաստատվել է: Անդամակցելով միջազգային ասոցիացիային, որի անդամ են…

Կարդալ ավելին