January 15, 2024

Հնդկաստանի ԱԳ նախարարը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին հորդորել է խուսափել էսկալացիայից

Պաղեստինա-իսրայելական հակամարտության բոլոր կողմերը պետք է խուսափեն էսկալացիայից և լուծումներ փնտրեն երկխոսության միջոցով։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: «Բոլոր կողմերը պետք է խուսափեն սադրիչ գործողություններից և էսկալացիայից՝ խթանելով երկխոսությունն ու դիվանագիտությունը», – շեշտել է նա: Հնդկաստանի ԱԳ նախարարի համոզմամբ՝ Գազայի հատվածում ակնհայտ հումանիտար ճգնաժամ…

Կարդալ ավելին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից պարզաբանում են՝ ինչի՞ց է մահացել 1,5 տարեկան աղջնակը

««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2-ամյա աղջնակ է մահացել» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ԲԿ-ն պարզաբանում է տարածել, որում ասվում է․ «Սույն թվականի հունվարի 14-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա՝ դեմքի, պարանոցի և ձախ վերին վերջույթի շրջանում առաջացած այրվածքային վերքերով՝ հետագա բարդացմամբ: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին. երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել: Ծնողները…

Կարդալ ավելին

Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է

Հունվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, բքի պատճառով Գորիս-Սիսիան և Շինուհայր- Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց…

Կարդալ ավելին

Արմավիրի քաղաքապետ է ընտրվել Վարշամ Սարգսյանը

Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Արմավիր համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի թիվ 1 արտահերթ նիստը, որի օրակարգում ներառված է եղել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հարցը։   Նիստին մասնակցել են ավագանու 27 անդամներից 23-ը։   Արմավիրի համայնքապետարանից հայտնում են, որ ավագանու 23 կողմ , 0 դեմ քվեարկության…

Կարդալ ավելին