ԵԱՏՄ երկրների համար պետք է գործեն ընդհանուր էներգետիկ շուկաներ՝ ոչ խտրական սկզբունքներով. Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ի առաջնահերթություններից է էներգետիկ անվտանգության ապահովումը. էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը՝ առանց խտրական գործունեության սկզբունքներով, պետք է դառնա ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմքերից մեկը, այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում, որը նա հղել է 2024 թվականին Միության մարմիններում…

Կարդալ ավելին

Ահազանգ. Ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում Booking.com ամրագրումների կայքի միջոցով

Ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում Booking.com ամրագրումների կայքի միջոցով։ Այս մասին ահազանգում է  Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ու մանրամասնում՝ զեղծարարները կոտրում են հյուրանոցների հաշիվները նշված կայքում ու հյուրանոցի անունից նամակներ ուղարկում ամրագրումներ կատարած մարդկանց։ Մասնավորապես, նամակի մեջ նշում են, որ ամրագրման հետ կապված խնդիր կա ու պետք է վերահաստատել բանկային քարտի տվյալները, ինչը անելու համար տրամադրում…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյան. Ես կյանքում Ռուանդայում չեմ եղել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանել է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը, որ, ըստ ֆրանսիական մամուլի, «Ալեն Սիմոնյանին այցից հետո Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը»։   «Հետո ի՞նչ, որ ես կյանքում Ռուանդայում չեմ եղել, կարևորը վերնագրի մեջ Ալեն Սիմոնյան գրելն է ))))»,- գրել է Սիմոնյանը։

Կարդալ ավելին