Անթիլիասում կհավաքվեն փորձագետներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից
Հունվարի 19-20-ին Անթիլիասի Մայրավանքում, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի օրհնությամբ, կայանալու է «Հայկական աշխարհը և տարածաշրջանային վերջին իրադարձությունները» թեմայով խորհրդաժողով։ Այս առիթով, Վեհափառ Հայրապետի հրավերով, Անթիլիաս կժամանեն Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Հարավային Ամերիկայից, Ֆրանսիայից պատմագետներ, իրավագետներ և քաղաքագետներ։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ Խորհրդաժողովին Հայաստանից մասնակցելու են պրոֆեսորներ Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն…
