January 19, 2024

2023-ին ԿԽՄԿ-ն հարազատներին փնտրողներից շուրջ 3300 անհատական այցելություն և հեռախոսազանգ է ստացել

2023թ.-ին ԿԽՄԿ-ն իրենց հարազատներին փնտրող ընտանիքներից շուրջ 3300 անհատական այցելություն և հեռախոսազանգ է ստացել. X-ի միկրոբլոգում տեղեկացնում է ԿԽՄԿ Հայաստանի պաշտոնական էջը։ «Անցյալ տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԿԽՄԿ-ն ստացել է շուրջ 3300 անհատական այցելություն և հեռախոսազանգ՝ իրենց հարազատներին փնտրող կամ որևէ տեղեկատվության կարիք ունեցող ընտանիքներից»,-գրել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից:

Կարդալ ավելին

Հայ մարզիկը պայքարում է սուր լեյկոզի դեմ. նա օգնության կարիք ունի

Կարատեի Հայաստանի կրկնակի չեմպիոն Արտաշես Հարությունյանը դադարեցրել է մարզական կարիերան հիվանդության պատճառով։ Գյումրեցի մարզիկը հայտնել է, որ ունի օգնության կարիք։   «Հարգելի ընկերներ, Ես Արտաշես Արամի Հարությունյանն եմ, 21 տարեկան եմ, ծնվել եմ Գյումրի քաղաքում, սովորել եմ Վ. Թեքեյանի անվ. թիվ 2-րդ ավագ դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել եմ Գյումրու Շիրակի Պետական համալսարան։ Ես զբաղվում եմ…

Կարդալ ավելին

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:   Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կարդալ ավելին

Ադրբեջանի հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Արարատ Միրզոյան

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին, Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:   «Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն…

Կարդալ ավելին