January 21, 2024

Վերին Լարսը կրկին փակ է

Վերի Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։   «Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,–ասել է նա։   Նշվում է, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

Կարդալ ավելին

Մեր պարտքն է համատեղ ուժերով զարգացնել տնտեսական կապերը և գործարար գործընկերությունը

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն իր էջում գրառում է կատաևել.   Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Գերապետիտիսի այցը Հայաստան, ռազմական համագործակցությունն ամրապնդելու Հնդկաստանի առաջարկը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ արդյունավետ դիվանագիտական երկխոսությունը հույս են տալիս, որ մեր հայրենիքի դաշնակիցների ճամբարը բազմապատկվում է։ Մենք տեսնում ենք, որ աշխարհը չի ցանկանում, որ Հայաստանը պարտվի: Երկրների շրջանակ կա,…

Կարդալ ավելին

Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ երկօրյա նիստերն ավարտվեցին. Արցախի հայաթափումը որակվեց ցեղասպանություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ եւ նախագահությամբ գումարված «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի երկօրյա նիստերը ավարտվեցին։ Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից: «Առկա հարթակը, որ մինչ այժմ ունեցած է առցանց եօթը նիստեր, ներառած էր հայկական առումով ընդլայնուած աշխարհագրութիւն. արդարեւ, Հայաստանէն, Արցախէն, Ամերիկայի Միացեալ Նահանգներէն, հարաւային Ամերիկայէն, Զուիցերիայէն, Ֆրանսայէն եւ Լիբանանէն պատմաբաններ, իրաւագէտներ եւ քաղաքագէտներ երկօրեայ նիստերով քննարկեցին «Հայկական…

Կարդալ ավելին

ՀՀ կենտրոնական բանկում տղամարդը հարձակվել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի կենտրոնական բանկում։   Նշված օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, մի քաղաքացի մտել է Վազգեն Սարգսյան փողոցում գործով ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի ծառայող Արմինե Նալբանդյանն այդ քաղաքացուն հորդորել է, որպեսզի անցաթուղթ ստանալու համար ինչպես կարգն…

Կարդալ ավելին