Այսօր արգելափակումից դուրս են բերվել 19 տրանսպորտային միջոց, 39 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով, ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված անցել են ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։ «Հանրապետության ավտոճանապարհների դժվարանցանելի, բարդ ռելիեֆային տեղանքով և առավել խնդրահարույց հատվածներում փրկարարների կողմից սահմանվել են հերթապահություններ, մասնավորապես՝ Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում, Մարտունի քաղաքում, Սևան-Դիլիջան (Սևանի թերակղզու խաչմերուկում), Երևան-Սևան (Չայնիի ոլորաններ և…
