January 23, 2024

Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ փոխնախարարներ է նշանակել

Վարչապետ Փաշինյանը հունվարի 23-ին որոշումներ է ստորագրել, ԲՏԱ նախարարի տեղակալներ է նշանակել:   Որոշման մեջ մասնավորապես ասվում է.   «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, Գևորգ Մանթաշյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ»։

Կարդալ ավելին

էլեկտրաէներգիայի որակի հարցում, ակնհայտ է, որ մենք պրոբլեմներ ունենք. Փաշինյան

Վերականգնվող Էլեկտրաէներգիայի ոլորտը Հայաստանում բավականին լավ զարգանում է: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ պետք են համագործակցության ռազմավարական պայմանագրեր: Խնդիրը հետևյալն է՝ մենք արտադրում ենք էլեկտրաէներգիա, ի՞նչ անենք այդ էլեկտրաէներգիան՝ կուտակե՞նք: Այդ կուտակումն, ինչպես ասվեց, այսօրվա տեխնոլոգիաներով շատ թանկ է:…

Կարդալ ավելին

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով առաջարկվում է «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն և «արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերանայում

«Ազատության» տրամադրության տակ է Արդարադատության նախարարությունից Կառավարություն ուղարկված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է մայր օրենքում ամրագրել «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն և «արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերանայում»։ Գործող Սահմանադրությամբ ընտրական արգելապատնեշը հաղթահարած ցանկացած կուսակցություն կամ դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել խորհրդարան անցած այլ՝ առավելագույնը երկու կուսակցությունների կամ դաշինքների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար…

Կարդալ ավելին

Բացահայտվել է խմբի կազմում շուրջ 800 գրամ «Հերոին»-ի ապօրինի շրջանառության դեպք

Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչների կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ համագործակցաբար, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ: Քննչական կոմիտեից հայտնում են՝ հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՎ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ չորս անձինք խմբի կազմում, Սյունիքի…

Կարդալ ավելին