Ադրբեջանի ռազմարդյունաբերության «Արազ» գործարանում պայթյուն է որոտացել

Բաքվից 100 կմ հեռավորության վրա գտնվող Շիրվանի շրջանում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր են մեկնել բազմաթիվ շտապօգնության մեքենաներ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:  

Կարդալ ավելին

Մոսկվան և Անկարան նախապատրաստում են Պուտինի այցը Թուրքիա. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները կհայտարարվեն, հենց երկրների ղեկավարները համաձայնեցնեն դրանք, կողմերի բանակցություններն օրակարգում են։  Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բազմիցս ասել ենք, որ, իրոք, ռուս-թուրքական բարձր մակարդակի շփումներն օրակարգում են, դրանք  պատրաստվում են: Հենց նախագահները վերջնականապես համաձայնեցնեն այցի ժամկետները, մենք անմիջապես ժամանակին կտեղեկացնենք ձեզ», – Պեսկովի…

Կարդալ ավելին

Միրզոյանը չի բացառում ականապատ դաշտերի վերաբերյալ նոր տեղեկատվության փոխանցումն Ադրբեջանին

Հայաստանը տրամադրված է շարունակելու Ադրբեջանի հետ վստահության ամրապնդման միջոցառումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշատակելով Հայաստանի կողմից Ադրբեջանին երկու անգամ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործընթացը։ «Հայկական կողմը տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։ Կհիշեք՝ մենք երկու անգամ ադրբեջանական կողմին ենք փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, թեև հետագայում…

Կարդալ ավելին

ՀՌՀ-ն չեղարկեց արգելքը. Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը

Հունվարի 25-ին «Sputnik Արմենիան» 106.0 հաճախականությամբ կվերադառնա եթեր։ ՀՌՀ–ն միաձայն կողմ է քվեարկել «Տոսպա» ռադիո ընկերության լիցենզիայի չեղարկման կասեցմանը։   «Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, և որ մենք մեզ համարում ենք ազատ երկիր` ունենալով արժանապատվություն, առաջարկում եմ կասեցումը չեղարկել և թույլ տալ «Տոսպա» ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը»,-ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։…

Կարդալ ավելին