Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է

Հունվարի 23-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։   Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Կարդալ ավելին

Արցախի միակողմանի բնակեցումը եռակողմ հայտարարության խախտում է․ Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող միակողմանի բնակեցման քաղաքականությանը։   Հայտարարությունն ամբողջությամբ.   «Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի՝ փաստացի իր վերահսկողության տակ գտնվող տարածքների շարունականան և միակողմանի բնակեցման քաղաքականությունը, ինչը հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի խախտում։ Վերջինս ենթադրում էր, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում…

Կարդալ ավելին

Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը չի հակասում Սահմանադրությանը. ՍԴ

Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունվարի 17-ի ՍԴՈ-1709 որոշմամբ, անդրադառնալով Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, որոշել է, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը, հայտնում են Արդարադատության նախարարությունից։   ՍԴ-ն արձանագրել է, որ Արդարադատության նախարարի՝ որպես վարույթ հարուցող լիազոր մարմնի մասնակցությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթին, չի հակասում օրենսդիր, գործադիր և…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ փոխնախարարը ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների հետ քննարկել է բռնի տեղահանվածների խնդիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Այն Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը,…

Կարդալ ավելին