Ջանասիրաբար կաշխատենք, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հասցնենք ավարտին. Պետդեպ
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը նորություն չունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ժամանակացույցի մասին։ Հերթական ճեպազրույցում հնչած հարցին՝ դեկտեմբերին պետքարտուղար Բլինկենը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել էր Վաշինգտոն՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերը, հրավերը դեռ սպասվո՞ւմ է, մերժվե՞լ է, թե՞…, նա պատասխանել է. «Ես չունեմ որևէ նորություն, բայց մենք անհամբեր սպասում ենք,…
