Հասարակական տրանսպորտը կաշխատի չվացուցակի խախտումներով․ Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․   «Սիրելի երևանցիներ,   տեղեկացնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով»:    

Կարդալ ավելին

Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից ևս հաստատում են, որ Վանաձորում պայթյունի նմանվող ձայնը ինքնաթիռների ուսումնամարզական թռիչքների հետևանքով է եղել։ «ՀՀ պաշտպանության նախարարությունն ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ»,-նշում են ՊՆ-ից։ Նշենք, որ ըստ ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների՝ Վանաձորում հուժկու պայթյունի ձայն է լսվել, շենքերը դղրդացել են…

Կարդալ ավելին

Մհեր Գրիգորյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Փոխվարչապետը ընդգծել է Հայաստանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշման կարևորությունը՝ հայ-բելգիական երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը նշել է, որ առկա է երկու երկրների համագործակցության մեծ ներուժ և պետք է համատեղ ջանքեր գործադրել դրա բացահայտման և իրացման համար: Հանդիպման ընթացքում…

Կարդալ ավելին

ՀՀ կառավարությունը վաղը կքննարկի ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը

ՀՀ առավարությունը կքննարկի Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Կառավարության վաղվա նիստում այս հարցը կներկայացնի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Կարդալ ավելին