Կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել 12 պաշտոնյայի
Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով պարզվել է. Քաղաքաշինության, տեխնիկական…
