Մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը, Թող Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին. Գարեգին Բ
Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ. «Բանակի նվիրական օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին։ Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան…
