January 30, 2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը։ Այդ մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։   Ավելի վաղ կառավարությունից նշել են, թե հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։

Կարդալ ավելին

Ադրբեջանը շարունակում է ջնջել հայկական հետքն օկուպացված Արցախից․ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի են վերածում (Լուսանկարներ)

Ադրբեջանը շարունակում է վերացնել հայկական պատմամշակութային ժառանգությունն իր կողմից օկուպացված Արցախում։ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը հայտնում է՝ Ադրբեջանը պատրաստվում է մզկիթի վերածել Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին։ «Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության ևս մեկ դրսևորման ապացույցներ են հասանելի դարձել։ Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի վերածելու մասին` դեռևս…

Կարդալ ավելին

Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է վանդալիզմի դեպքը

  Հայաստանում Ռուսաստանի Դաշբության դեսպանատունը մեկնաբանություն է տարածել Երևանում «Լենինգրադի պաշարման երեխաներին» հուշարձանի նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի առնչությամբ։   «Մենք խորապես վրդովված ենք «Լենինգրադի պաշարման երեխաներին» հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից։ Դժվար է նման գործողությունները համարել այլ բան, քան բացահայտ պղծման արտահայտություն այս ողբերգության զոհերի և քաղաքը պաշտպանած հերոսների հիշատակի դեմ։ Տեսանյութի հեղինակը ոտնահարել է ոչ…

Կարդալ ավելին