Խաչատրյանն ԱՄՆ օրենսդիրներին հորդորել է խստորեն արձագանքել հայ ռազմագերիների բանտարկությանը

ՀՀ Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հունվարի 24-26-ը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի անվտանգությանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ժամանակ Արթուր Խաչատրյանին ուղեկցում էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարության հետ հարցերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը։ Սենատորներ Ջոն Ֆեթերմանի, Մարքուեյն Մոլընի և…

Կարդալ ավելին

Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի

Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի, այս մասին հայտարարել է Հոխիկյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը։ Նրա խոսքով՝ կիրառվել է հայցային վաղեմություն։ «Իրավունքից պետք է օգտվել բարեխղճորեն և չչարաշահել այն»,- գրել է փաստաբանը։

Կարդալ ավելին

Բանկերում դոլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին մնացել է նույնը

ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 30-ի ժամը 09:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.44 դրամ, ինչը նախորդ օրվա համեմատ արժևորվել է 0.34 դրամով։ Բացի դոլարից արժևորվել է նաև եվրոն, իսկ ռուբլու արժեքը չի փոխվել։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ: Փոխանակման կետերում…

Կարդալ ավելին

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից ՀՀ տարածք շուրջ 13 կգ թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: Այսպես. Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիները ԻԻՀ քաղաքացու…

Կարդալ ավելին