Էլեկտրամոբիլների վարորդներն ու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք ազատված են ավտոկայանատեղիներում կայանման վճարումներից
Էլեկտրամոբիլների վարորդներն ամբողջապես ազատված են Երևանի ավտոկայանատեղիներում կայանման վճարումներից: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: «Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման: Տրանսպորտային միջոցի կայանումն, ի դեպ, ժամը 22:00-09:00 անվճար է, և տեղական տուրք չի գանձվում: Հարկ է նշել, որ կայանման վճարումներից ամբողջապես…
