Month: January 2024
Համոզված եմ, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցությունը կխորանա․ ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիական միության Գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոն Հըրլիին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Համոզված եմ, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու երկուստեք շահավետ համագործակցությունը կխորանան և կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և…
Եռաբլուրի եկեղեցում տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան
Հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան, ինչպես նաև ի հիշատակ ազատագրական պատերազմների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միությունը»: «Դրանից հետո՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա…
Այսօր երեկոյան ուշ ժամերից սպասվում է ձյուն
Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։ …
