January 2024 Page 21

Ադրբեջանը խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը. Հայաստանի Արթիկ համայնքը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․   «Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը։   Երեկ իշխանական Baku TV հեռուստաընկերությամբ՝ ՀՀ Շիրակի մարզում գտնվող Հայոց հինավուրց Հառիճավանքը ներկայացված է որպես «Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք»։   Պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճան է խորացրել զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Այսինքն՝ հերիք չէ 5-րդ…

Կարդալ ավելին

Առաջիկա օրերին ադրբեջանական կողմին կփոխանցվեն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ

  ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հայկական կողմն Ադրբեջանին կտրամադրի ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ։   Հաղորդագրությունում նշված է․   «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին եւ ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է…

Կարդալ ավելին

Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարների, պետական ու ռազմական գործիչների կալանքը երկարացրել են ևս 4 ամսով

Առևանգված և Բաքվում ապօրինաբար անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով։ Այդ մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը։ Շինծու նախաքննության շրջանակում կալանքը երկարացնելու միջնորդություն…

Կարդալ ավելին

«Մայր Հայաստան». Ոստիկանությունում Նարինե Հայրապետյանին ստիպել են կեղծ ցուցմունք գրել՝ սպառնալով կեղծ մատնության մեղադրանք առաջադրել

«Մայր Հայաստան» շարժումը և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն են տարածել խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե)՝ Հայաստանից հեռանալու պատճառների մասին.   «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանից իր հեռանալու մասին: Նա բացատրել է, որ այդ քայլին դիմել է ոստիկանական համակարգի բռնաճնշումներից խուսափելու համար: Ոստիկանությունում իրեն ստիպել են…

Կարդալ ավելին