Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը Հայաստանին չի վերաբերում. Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, սա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարց է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելու արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։ «Մենք իսկապես այնտեղ խաղաղապահներ ունենք, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք։ Բայց այս հարցն…
