January 2024 Page 3

«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր»․ Էկոնոմիկայի նախարարությունը՝ քննչական գործողությունների մասին

Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Էկոնոմիկայի նախարարությունը։   «Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, միաժամանակ առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին

Դատավորին մեղադրանք է ներկայացվել 150 հազար դոլար կաշառք պահանջելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բարդ և մեծածավալ քրեական վարույթով նախապես պլանավորված անհետաձգելի, գաղտնի քննչական գործողությունների և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ սնանկության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ սնանկության դատարանի դատավորը սնանկության գործով իր կայացրած վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ,…

Կարդալ ավելին

Բանակի մասին կենացներով խոսող իշխանությունը ֆինանսական փոփոխությունների գնում է ոչ թե ԶՈւ-ում, այլ ոստիկանությունում, թե ինչու` բոլորին է պարզ․ Տիգրան Աբրահամյան

ՆԳՆ-ն իր կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նոր ստորաբաժանում է հիմնում` իր մարզային կառույցներով, որտեղ նվազագույն աշխատավարձ է սահմանված 433 հզ դրամ (մաքուր): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Նույն սկզբունքով, պարեկային ծառայություն հիմնելիս, նվազագույն աշխատավարձը, եթե չեմ սխալվում, սկսում է 270 հզ.-ից և կոչումով, հաստիքով պայմանավորված` էականորեն աճում:…

Կարդալ ավելին

Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը կանցկացվեն վարժական հավաքներ

2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ։ Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Վարժական հավաքաների նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման…

Կարդալ ավելին