Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը քննարկել են հայ-ադրբեջանական վերջին բանակցությունները
Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Ա. Գրիգորյանը մեկ անգամ ևս վերահաստատել է հայկական…
