Month: January 2024
Սարատովկա գյուղում այրվել է խոտածածկույթ
Հունվարի 7-ին, ժամը 13։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարատովկա գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին, մարվել՝ 16։03-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։
Եվրախորհրդարանի պատգամավոր շնորհավորել է հայերի, հատկապես արցախցիների Ամանորն և Սուրբ Ծնունդը
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է հայերին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ գրելով. «Շնորհավորում եմ բոլոր հայերին, հատկապես Արցախի բազմաչարչար ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Լիահույս եմ, որ այս տարին բոլորիդ խաղաղություն և բարգավաճում կբերի»:
Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին։ Այդ մասին տեղեկանում ենք Մոսկվայի պատրիարքարանի կայքից։ Իր ջերմ շնորհավորանքները հղելով կաթողիկոսներին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո…
