2021-ի հունվարից ՌԴ-ի մասնաբաժինը ՀՀ-ի զենքի ձեռքբերման մեջ նախկին 96%-ից նվազել է մինչև 10%-ի. ԱԽ քարտուղար
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերություն եթերում պարզաբանել է, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ-ն որոշել է, որ պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը։ «Առաջին հերթին, երբ 2021-ից սկսած՝ փորձել ենք զենք գնել Ռուսաստանի Դաշնությունից, պայմանագրեր ենք կնքել, նաև բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել Ռուսաստանի հետ, որպեսզի համատեղ այդ բարեփոխումներն իրականացնենք: Բայց…
