March 12, 2024

19-ամյա վանաձորցին տանը կեղծ թղթադրամներ է տպել

Ոստիկանությունից տեղեկացնում են․ «ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Վանաձորի Պարույր Սևակի փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդը տանը կեղծ 20 հազար դրամանոցներ է տպել և իրացնելու նպատակով տվել 14-ամյա մի տղայի, որը երկու հասակակիցների հետ փորձել է դրանք իրացնել: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 11-ին 14-ամյա տղան ծնողի հետ…

Կարդալ ավելին

Տանը հայտնաբերվել է Ճամբարակ խոշորացված համայնքի ավագանու անդամի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 10-ին հանկարծամահ է եղել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի ավագանու անդամ 50-ամյա Թաթուլ Դումանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 09:35-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի գյուղի տներից մեկը,…

Կարդալ ավելին

Ոսկեվազի գործարանի սպիրտի պահեստում հրդեհ է բռնկվել

Մարտի 12-ին, ժամը 13։36-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող գործարանի տանիքից ծուխ է նկատվում։   Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:   Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպիրտի պահեստում…

Կարդալ ավելին

Տարեկան փաթեթի համար՝ 90 հազար դրամ. Մանրամասներ՝ տրանսպորտի սակագնից

Ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները։ Նշված փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում, Երևանի ավագանու նիստին հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ զեկուցելով տրանսպորտի սակագնի վերաբերյալ հարցը։ «Այս տոմսային փաթեթների համար նախատեսվել են ավելի մատչելի գներ՝ ի համեմատ սկզբնական նախագծի։ Մասնավորապես՝ ամսական փաթեթի համար սահմանվել է 9000 դրամ։ Եռամսյակային…

Կարդալ ավելին