March 13, 2024

ՔՊ գրասենյակների մոտ տեղի ունեցած պայթունի գործով կան կալանավորված և ձերբակալված անձինք

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու…

Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանը ընդունել է Լուի Բոնոյին

Մարտի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: «Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ: Հանդիպմանը կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուբինյանը քննարկել է ԱՄՆ պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի հետ

  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում նշված է նաև. «Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն…

Կարդալ ավելին

«000 OO 00» համարանիշով ավտոմեքենան, որը վարել է Առուշ Առուշանյանը, տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում:   Ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:   Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է:   Նա…

Կարդալ ավելին