ԱԱԾ տնօրեն Աբազյանն ընդգծել է գերիների, անհետ կորածների հարցով Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու կարևորությունը
2024թ. մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը: Հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: …
