
«Թեհլիրյան՝ արդարադատ»․ Մարսելում տեղի է ունեցել Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի բացման արարողությունը
Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ գրասենյակը։ «Նեմեսիս» գործողության մասնակից, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանությունը վերապրած Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը տեղադրվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Մարսելի հայաշատ Պոմոն թաղամասի Pasteur հրապարակում տեղի է ունեցել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման ընթացքում ֆրանսահայ երեխաները երգել են «Գինի լից» երգը, պաստառներ պահել իրենց ձեռքերում, որոնցից մեկի վրա…