ՌԴ դեսպանատան դիմաց քվեարկության համար հերթը մի քանի հարյուր մետր է ձգվում
ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։ Երևանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկել ցանկացողների հերթը ձգվում է մի քանի հարյուր: Մարտի 11-13-ը նախօրոք ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։
