
Թաթոյանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ՀՀ-ի հետ բարեկամության խմբի անդամներին ներկայացրել է Բաքվի հանցանքներն ապացուցող փաստեր
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկինում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների, այդ թվում` խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ։ Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, Թաթոյանը փաստերով ներկայացրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանի սահմանային քաղաքների…