ՆԱՏՕ-ի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի՝ Ադրբեջան, Վրաստան և Հայաստան այցերին։ «Կովկասի երկրների շփումները ՆԱՏՕ-ի հետ նրանց ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանը հետևում է, բայց կենտրոնանում է երկկողմ հարաբերությունների վրա»,-նշել է նա։ Դաշինքի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն, ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը։

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք իմ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նման պատասխանատու պաշտոնում Ձեր վերընտրվելը թույլ կտա մեզ շարունակել բովանդակալից երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և մեր երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու ավանդույթների վրա։ Հուսով…

Կարդալ ավելին

Զարմանալի չէ, թե ինչու ընդդիմությունը կողմ չի քվեարկելու ՀՀ անվտանգության ամրապնդման համար այս հավելյալ երաշխիքին. Կոնջորյան

«Մեր աներկբա գոհունակությունն ենք հայտնում Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունից, նշում և արձանագրում, որ Հայաստանում առաքելության տեղակայումն էականորեն նպաստել է տարածաշրջանային կայնությանը»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։   Նա նշեց, որ իրենք շարունակելու են…

Կարդալ ավելին

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։   Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ մարտի 19-ին, ժամը 10:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:   Դեպքի վայր…

Կարդալ ավելին