Ադրբեջանը շարունակում է լրացուցիչ պահանջներ ներկայացնել Հայաստանին. Սարգիս Խանդանյան

Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում շնորհավորել է ուկրաինացի եւ մոլդովացի գործընկերներին` ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման, ինչպես նաեւ վրացի գործընկերներին` ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: «Վերջին որոշումը, անկասկած, մոտեցնում է Եվրոպական միությունը մեր տարածաշրջանին՝ ներկայացնելով նոր իրականություն եւ բազմաթիվ հնարավորություններ:…

Կարդալ ավելին

Հաստատվել է Հայաստան-Կոսովո հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հայաստան-Կոսովո հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Իրակլի Կվիրիկաշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Չիգոգիձեն և Իրակլի Կակաբաձեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը: Հայաստան-Կոսովո հանդիպումը կկայանա մարտի 22-ին՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։

Կարդալ ավելին

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. տուժածը ԱՄՆ քաղաքացի է

Այսօր՝ մարտի 21-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա: Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, հարձակվողը քաղաքացուց հափշտակել է գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում…

Կարդալ ավելին