Մեծ ահազանգ կա, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է ռազմական ոտնձգություններ կատարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Թիմ Լոութըն
Մեծ ահազանգ կա, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է ռազմական ոտնձգություններ կատարել հստակ, ինքնիշխան հայկական տարածքի նկատմամբ, Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընը։ Նա ընդգծել է՝ տագնապալի ու սթափեցնող ճեպազրույց են ունեցել Հայաստանի մարդու իրավունքների նախկին օմբուդսմեն դոկտոր Թաթոյանի հետ։ Թաթոյանը տեղեկացրել է Հայաստանին…
