Խորին ցավակցությունս Ռուսաստանի ժողովրդին. Արման Թաթոյանը ցավակցել է

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցել է Մոսկվայում ահաբեկչության կապակցությամբ: «Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգային սրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական ակտի հետևանքով բոլոր տուժածներին և զոհվածների ընտանիքներին: Խորին ցավակցությունս Ռուսաստանի ժողովրդին: Բոլոր տուժածներին մաղթում եմ առողջություն»,- ասվում է ցավակցական ուղերձում:

Կարդալ ավելին

Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց

Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Բաբայանը։ «Նրան հիմա տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Կստանանք դատական ակտը և կպատրաստենք համապատասխան բողոք»,-ասել է փաստաբանը։ Բաբայանը հայտնեց, որ իրենք նաեւ  այլընտրանքային խափանման միջոցների մասին. «Նույնիսկ եթե համարենք, որ հանցագործությունը նման է խուլիգանության, այլընտրանքային խափանման միջոցներ կան, դատարանը նույնիսկ չքննարկեց…

Կարդալ ավելին

Այսօր 20:30-ից 21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների արտաքին լուսավորությունը

Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում,  մարտի 23-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի  արտաքին լուսավորությունը:

Կարդալ ավելին

«Կրոկուս սիթի հոլում» զոհվածների թիվը հասել է 82-ի. «112» Թելեգրամ-ալիք

«Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 82-ի, տեղեկացրել է «112» Թելեգրամ-ալիքը։   Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, զոհերից երեքը երեխաներ են։   Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են «Կրոկուս սիթի հոլում», որտեղ պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը, կրակոցների մասին։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Հայտնի է նաեւ, որ շենքում պայթյուն…

Կարդալ ավելին